Թուրքիան մտադիր է Ճապոնիա արտահանվող հացահատիկի ծավալները հասցնել 1 մլրդ դոլարի
Թուրքիայում «Էգեյանի ծովի արտահանողների միությունների» համակարգող Ժակ Էսքինազին հայտարարել է, որ թուրքական 51 ընկերություն մասնակցելու է Տոկիոյում տեղի ունենալիք «Foodex Japan» ցուցահանդես վաճառքին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նա նշել է, որ մասնակցությունը պայմանավորված է ճապոնական շուկայում թուրքական հացահատիկային ապրանքատեսակների սպառումն ավելացնելու նպատակադրությամբ:
Միայն վերջին 5 տարում Թուրքիայից Ճապոնիա արտահանված հացահատիկային ապրանքների ծավալն աճել է 72 տոկոսով և կազմել է 282 մլն դոլար։ Թուրքիան նպատակ ունի այդ ցուցանիշը հասցնել 1 մլրդ դոլարի:
Նշենք, որ ցուցահանդես-վաճառքը կմեկնարկի մարտի 5-ին և կտևի մինչև մարտի 8-ը: