ԱԺ ամբիոնը հոսող ջուր չէ, Նիկոլը թող թարգի իր երազներն այնտեղից պատմել. Հայկ Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այսօր խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ անդրադարձավ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած արտահայտություններին։

«Մեկ անեկդոտ պատմեմ՝ մի քիչ փոփոխված, մեկը մյուսին ասում է՝ «արա դավաճան», սա պատասխանում է՝ «դավաճանը հասկացանք, բա «արա՞ն» որն էր։ Հիմա կարծես նույն վիճակում Նիկոլ Փաշինյանն է, դե գիտենք, նա չի նեղանում «դավաճան» բառից։ Արդեն ֆիքսել ենք, որ համակերպվել է այն փաստի հետ, որ ինքն ազգակործան պատուհաս է, բայց պարզվում է, որ նեղանում է արհավիրք բառից։ Շնորհակալություն, դրա համար իրեն սրանից հետո կաշխատեմ ավելի շատ արհավիրքով դիմել։

Նիկոլը խոսեց նրա մասին, որ չկար ինստիտուցիոնալ բազա փաստաթղթային բանակցային գործընթացի մասին, երբ ինքը եկավ իշխանության։ Նախ կա, բայց ինքը կարդալու ունակություն չունի, կար, բայց ինքն ու իր թիմը չեն հասկացել»,- նշեց Հայկ Մամիջանյանը։
Հայկ Մամիջանյանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մեկ այլ հայտարարությանը ևս՝ ասում է, որ մեծ թղթապանակ է թողնելու հաջորդ իշխանություններին, ինչը հասկանալի է՝ այնքան պարտվողական փաստաթուղթ է ստորագրել, որ միայն կապիտուլյացիոն թղթերն իրար գլուխ հավաքես՝ կդառնա մեծ թղթապանակ։

«Ուզում եմ հիշեցնել, որ ինքը հայտարարել է, որ բանակցությունները սկսում է զրոյական կետից, հիմա ի՞նչ հեքիաթներ է պատմում նախորդի մասին։ Ախր, այդ հեքիաթներն էլ է սուտ պատմում, որովհետև ինքը, օրինակ, ստացել է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, որոնք վերաբերում էին շփման գծի մշտադիտարկմանը, որոնք հայ զինվորների կյանքեր էին փրկելու։ Ու Փաշինյան-Ալիև գաղտնի պայմանավորվածության գաղտնի կետերից մեկը՝ 2018 թվականի, հավանաբար եղել է Վիեննա-Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների չեղարկումը, որովհետև երկու տարի շարունակ հայկական կողմը հրապարակային չէր խոսում դրանց մասին։

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է նախագահ Սարգսյանի նամակագրության վերաբերյալ Նիկոլի հայտարարությանը, ապա դրան պաշտոնական պատասխան եղել է։ Ենթադրում եմ՝ Փաշինյանն ԱԺ ամբիոնից իր երազներն է պատմել։ ԱԺ ամբիոնը հոսող ջուր չէ, թող թարգի իր երազները պատմել ԱԺ ամբիոնից»,- եզրափակեց Հայկ Մամիջանյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս