Կազմակերպված բախումների կենտրոնում գտնվող Փաշինյանն ունի ստույգ տեղեկություններ. Սեյրան Օհանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի գնահատմամբ՝ «Մարտի 1»-ը ներքաղաքական իրադարձություններում հակասությունների, նաև կազմակերպված բախումների արդյունքն է։

«Այդ կազմակերպված բախումների շրջանակներում կան դատապարտված մարդիկ, այնպիսի մարդիկ, որոնք ստույգ տեղեկություններ ունեն:  Այնպիսիք, ինչպիսին Նիկոլ Փաշինյանն է, որը գտնվել է այդ իրադարձությունների կիզակետում։

Որքանով ես տեղյակ եմ, որովհետև արտակարգ դրություն հայտարարելուց հետո, ինչպես գիտեք, ներքին գործերի ստորաբաժանումների հետ միասին, ՀՀ զինված ուժերն իրականացրել են կարևոր օբյեկտների պահպանություն։ Նման իրավիճակներում կարևոր օբյեկտներն անցնում են պաշտպանության, և եթե զորքերի քանակությունը չի բավականացնում, օգտագործում են նաև Զինված ուժերը»,- խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ ասաց Սեյրան Օհանյանը։

ԱԺ ընդդիմադիր խմբակցության ղեկավարի փոխանցմամբ՝ 2008 թվականի մարտի 1-ին տարբեր զարգացումների ընթացքում զինվելու, հակադարձելու կոչեր են հնչել։

Կարդացեք նաև

«Ինքս՝ որպես ԳՇ պետ, այդ օրերին ամեն օր տեղեկություն էի ստանում ԱԱԾ-ից, որ հնարավոր է՝ լինեն բախումներ, հարձակումներ լինեն նույնիսկ ԶՈւ զորամասերի վրա՝ զենք հայթայթելու կապակցությամբ։ Լավ կլինի հարցեր տալ այն մարդկանց, որոնք այդ իրադարձությունների կիզակետում են եղել, դրա համար դատապարտվել են, դրա մասին իրենք ավելի լավ տեղեկություններ ունեն»,- հավելեց Սեյրան Օհանյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս