Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին արեւմտյան ուժերին առաջարկել է ընտրություններում հաղթելուց հետո Վրաստանի նախագահի միասնական թեկնածուի առաջ քաշել, հայտնում է Грузия Online-ը։
Իսրայելի Բեն Գուրիոնի համալսարանի գիտնականները հայտնաբերել են կապ տեստոստերոնի ցածր մակարդակի եւ տագնապային խանգարման առաջացման հավանականության միջեւ։ Արդյունքները հրապարակվել են Molecular Psychiatry (Molecular Psy) ամսագրում։
Ողջունում ենք ճանապարհների ապաշրջափակումը, եթե դա տեղի ունենա տարածաշրջանի երկրների շահերի հիման վրա և ինքնիշխանության ներքո. Իրանի դեսպան
Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինն ասել է.- Իրանի Իսլամական Հանրապետության հետ Եվրասիական միության ազատ առևտրի համաձայնագիրը մեծ քայլ է, որը լավ հնարավորություններ է ստեղծում կողմերի համար՝ մեծացնելու փոխադարձ առևտրի ծավալը և ամրապնդելու համագործակցությունը։
«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանն է։
Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարի տեղակալն ասել է, որ ճառագայթման մեծ համակարգերում ռադիոակտիվ գամմա աղբյուրների բեռնման հարցում Իսլամական Հանրապետությունը աշխարհի վեց երկրների շարքում է, որն այդ աշխատանքը կատարել է կարճ ժամանակում և բարձր որակով։
«Ազգային առաջընթաց» խմբակցությունը հայտարարություն է տարածել Ավագանու անդամների նկատմամբ բռնաճնշումների ահազանգի վերաբերյալ․
Փաշինյանն Արտաքին հետախուզության ծառայության պետի տեղակալ է նշանակել
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ինսթագրամի սթորի բաժնում ձմեռային ֆոտոշարք է ներկայացրել։
Նա մի քանի լուսանկար է հրապարակել իր հանգստից։
Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր հանձնակատար` Ժոզեպ Բուրելը նախազգուշացրել է ՄԱԿ-ի Պաղեստինյան փախստականների օգնության և աշխատանքի գործակալության (UNRWA) բյուջեի կրճատման կապակցությամբ և այն անվանել է վտանգավոր և սպառնալի տարածաշրջանի կայունության համար։
ԻԻՀ նախագահն անդրադառնալով ազատ գոտիների հետ կապված օրենքների հաստատումից հետո անցած երկար ժամանակին և այդ գոտիների գործունեության համար այդ օրենքներից բխող որոշ սահմանափակումներին, հարկ է համարել վերանայել գործող օրենքները։
Կետադելֆիններին առավոտյան ժամը 7։30-ին հայտնաբերել են ձկնորսները և նրանց մասին հայտնել տեղի իշխանություններին։
Անհրաժեշտ է կոալիցիա ստեղծել Հունգարիայի վրա ճնշում գործադրելու համար, որպեսզի վերջինս հնարավորինս արագ համաձայնություն տա Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին: Այս մասին հայտնում է Լեհական Pap գործակալությունը` ընդգծելով, որ նման կարծիք է հայտնել Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ Կամիշը:
«Դիմում եմ ընդդիմությանը․ դադարեք հայհոյել, պիտակավորել և առճակատվել միմյանց հետ։ Դա հասարակության մեջ անհուսություն և նիհիլիզմ է հրահրում», – հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խորհրդարանում, որտեղ հանդես է եկել տարեկան հաշվետվությամբ:
Էդուրադ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իրար կերեք,մեղադրեք, հայհոեք, ո՞նց կլինի, դեռ մի բուռ հայրենիք է մնացել, դա էլ պիտի մսխեք, չէ՞…
Ճանապարհը սպասարկող կազմակերպության աշխատանքի շնորհիվ բացվել է Մ-4 Երևան-Սևան ավտոճանապարհը, որը փետրվարի 6-ին փակվել էր Դիլիջանի թունելի մոտ տեղի ունեցած ձնահյուսի հետևանքով։
«Հայաստանը ոչ առաջին, ոչ էլ վերջին երկիրն է, որտեղ տեղի է ունեցել փողոցի միջոցով իշխանափոխություն։ Այդ ճանապարհով անցած երկրներն ունեն նմանություններ։ Ուսումնասիրությունները գալիս են ցույց տալու, որ այն երկրները, որտեղ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն 12 հազար դոլարից բարձր է, այդ երկրներում փողոցային ճանապարհով իշխանափոխություններ, որպես կանոն, տեղի չեն ունենում, իսկ Հայաստանում 2017 թվականին մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն շուրջ 4,000 ԱՄՆ դոլար էր:
Քանի դեռ ես Հայաստանում եմ, նավը դեռ ընկղմված չէ, որովհետև խարիսխ ունի. ես խարիսխ եմ. Լևոն Ներսիսյան
Ֆերմերները, որոնք դժգոհ են Ֆրանսիայի կառավարության և ԵՄ քաղաքականությունից, ակցիա են կազմակերպել Ստրասբուրգում Եվրախորհրդարանի շենքի դիմաց: Այս մասին հայտնում Rue89Strasbourg պարբերականը:
Քաղտեխնոլոգ, վերլուծաբան Վիգեն Հակոբյանը, 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով իշխանական բուրգում վերջին լարվածության պատճառներին, նկատեց՝ Նիկոլ Փաշինյանը վերջին 3 տարվա ընթացքում՝ 2020 թվականի պարտությունից հետո, անընդհատ փորձում էր առաջ մղել խաղաղության օրակարգերի թեզը, որի սնանկությունն արդեն տեսանելի է նաև սեփական թիմի համար:
«Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ նախագահ, առողջապահության փորձագետ Անուշ Պողոսյանը գրում է․ «2023 թվականի մայիսին անդրադարձել էի առողջապահական համակարգի կադրային աղետի մասին՝ հատկապես բժիշկների մասով:
Կատարվում է նախաքննություն:
Ձնահյուսի պատճառով երկկողմանի փակվել է Մ-4, Երևան-Սևան ավտոճանապարհի Դիլիջանի թունել չհասած հատվածի (78-րդ կիլոմետրից) երթևեկությունը։
Թշնամուն թշնամի չտեսնելը ջայլամային քաղաքականություն եմ համարում, որովհետև երբ քո թշնամին չի թաքցնում իր հավակնությունները քո ամբողջ տարածքի, քո մայրաքաղաքի հանդեպ, ու դու մտածում ես, որ այն չտեսնելու տալով՝ վտանգը վերանալու է, կանաչ ճանապարհ ենք բացում նրանց առջև:
Հանրային հեռարձակողի խորհուրդը դիրքորշում է հայտնել Հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանի հրապարակման վերաբերյալ։
Ավելի քան 1800 կասկածյալ քննության տակ է կալանավորման որոշումների հիման վրա: Ավելի քան 1900 թմրամոլ ուղարկվել է վերականգնման: Հատուկ գործողության ընթացքում առգրավված թմրանյութերի շուկայական արժեքը գնահատվում է 7,7 մլն Շրի Լանկայի ռուփի (շուրջ 25 000 ԱՄՆ դոլար)։
Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործող «Արեշ» հյուրանոցային համալիրում այսօր կնոջ և տղամարդու դիեր են հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ««Հանրակրթության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջով մասնագիտական գործունեությունը դադարեցված բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների օժանդակության ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը չի խոստանում, երբ միասնական տոմսային համակարգը ներդրվի, հանրային տրանսպորտի խնդիրը կլուծվի։ Նա այդ մասին ասաց ասուլիսի ժամանակ` անդրադառնալով հարցին` արդյոք խոստանում է, որ սեպտեմբերի 1-ից հանրային տրանսպորտի ոլորտում առկա խնդիրները կլուծվեն։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վետո կդնի Իսրայելին աջակցելու մասին օրինագիծն առանց Ուկրաինայի օգնության, եթե այն ստորագրվի նրա կողմից: «Վարչակազմը խստորեն դեմ է Ներկայացուցիչների պալատի կողմից H. R. 7217 օրինագծի ընդունմանը: Եթե նախագահը ստանա H. R. 7217, նա վետո կդնի դրան», -նշել են Սպիտակ տանը։