Բաժիններ՝

Ճապոնիայի հյուսիսում կետադելֆինների խումբը հայտնվել է «սառցե թակարդի» մեջ

Կետադելֆինների խումբը` թվով շուրջ 16-17 առանձնյակ, Ճապոնիայի Հոկայդո կղզու արևելքում՝ Շիրետոկո թերակղզու մոտ, հայտնվել է դրեյֆող սառույցի մեջ:

Կետադելֆիններին առավոտյան ժամը 7։30-ին հայտնաբերել են ձկնորսները և նրանց մասին հայտնել տեղի իշխանություններին։

Wildlife Pro ընկերությունը, որն ուսումնասիրում է Շիրետոկոյի ծովառյուծներին և այլ վայրի կենդանիների, անօդաչու թռչող սարքի միջոցով նկարել է կետադելֆիններին, որոնք սուզվում էին ջրի տակ և պարբերաբար դուրս լողում՝ շնչելու։

Կետադելֆինների խմբում եղել են ինչպես չափահաս կենդանիներ, այնպես էլ ձագեր։

Օրվա երկրորդ կեսին կետադելֆիններն անհետացել են ջրի տակ։

2005 թվականին նույն վայրում 9 կետադելֆին էր հայտնվել նման «սառցե ծուղակում», այնուհետև՝ անկել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս