Իրանի հետ Եվրասիական միության ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը մեծ քայլ է համագործակցության ամրապնդման ուղղությամբ

Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինն ասել է.- Իրանի Իսլամական Հանրապետության հետ Եվրասիական միության ազատ առևտրի համաձայնագիրը մեծ քայլ է, որը լավ հնարավորություններ է ստեղծում կողմերի համար՝ մեծացնելու փոխադարձ առևտրի ծավալը և ամրապնդելու համագործակցությունը։

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, երկուշաբթի օրը ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում, անդրադառնալով 2023 թվականի զարգացումներին, Ալեքսանդր Պանկինը հավելել է. – Այս տարվա զարգացումները վերանայելիս անհնար է ուշադրություն չդարձնել Եվրասիական միության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ազատ առևտրի համաձայնագրի կարևորությանը, որը ստորագրվել է անցյալ տարվա դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում։

Նա հայտարարել է.«Այս համաձայնագիրը մեծ հնարավորություններ է ընձեռում մեր երկրներին մեծացնելու փոխադարձ առեւտրի ծավալը եւ ամրապնդելու համագործակցությունը։

Ռուսաստանի փոխարտգործնախարարն ասել է. «Այս համաձայնագիրը նոր և ավելի բարենպաստ պայմաններ է ստեղծում Եվրասիական տնտեսական միության՝ իրանական շուկա մուտք գործելու համար, և դրա դիմաց իրանական ապրանքները, այդ թվում՝ պարենը, հասանելի կլինեն այդ միության բնակիչներին։

Օրեր առաջ, Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինն ընդգծել էր, որ եվրասիական երկրները պետք է հնարավորինս շուտ ավարտեն անհրաժեշտ ընթացակարգերը՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ ազատ առևտրի համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար։

Ղազախստանի Ալմաթի քաղաքում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում Միխայիլ Միշուստինը հայտարարել է. Անցյալ տարի Իրանի հետ ստորագրվել է ազատ առևտրի համաձայնագիր, որի իրականացումը լայն հնարավորություններ կբացի մեր ընկերությունների համար՝ մատակարարելու այս երկրի շուկան և այս փաստաթղթի օրինականացումը պետք է արագ կատարվի։

Տեսանյութեր

Լրահոս