Բաժիններ՝

Բորելի նախազգուշացումը՝ ՄԱԿ-ի պաղեստինցի փախստականների օգնության գործակալության՝ UNRWA-ի բյուջեի կրճատման կապակցությամբ

Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր հանձնակատար` Ժոզեպ Բուրելը նախազգուշացրել է ՄԱԿ-ի Պաղեստինյան փախստականների օգնության և աշխատանքի գործակալության (UNRWA) բյուջեի կրճատման կապակցությամբ և այն անվանել է վտանգավոր և սպառնալի տարածաշրջանի կայունության համար։

Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, երկուշաբթի օրը Բորելը Եվրամիության պաշտոնական կայքում գրել է.-UNRWA-ի հիմնարար դերը Գազայի բնակչությանը օգնություն տրամադրելու հարցում երբեք չպետք է անտեսվի:

Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր հանձնակատարն ընդգծելով աղետալի սովից և հիվանդությունների տարածումից տառապող մեկ միլիոն հարյուր հազար պաղեստինցի փախստականների միջև սննդի, ջրի և դեղորայքի բաշխման կենսական նշանակությունը, ասել է,- UNRWA-ն առանցքային դեր ունի այդ հարցում, և ՄԱԿ-ի այլ գործակալություններ չեն կարող գործել Գազայի հատվածում առանց այդ գործակալության օգնության:

Նշելով, որ ավելի քան 440 միլիոն դոլարը, որը համարժեք է 2024 թվականին UNRWA-ի ակնկալվող եկամտի կեսին, ներկայումս անորոշության մեջ է՝ որոշ երկրների կողմից գործակալությանը ֆինանսավորումը դադարեցնելու պատճառով, Բորելն ասել է,-UNRWA-ի եկամուտների կեսի կրճատումը կվտանգի այս գործակալության գոյությունը և կսրի Գազայում հումանիտար սարսափելի ճգնաժամը։

Մինչ այժմ մի շարք եվրոպական երկրներ դադարեցրել են իրենց ֆինանսական օգնությունը UNRWA-ին, միջազգային այս կազմակերպության դեմ Սիոնիստական ​​ռեժիմի հնչեցրած մեղադրանքների հետևանքով։

Պաղեստինցի փախստականների համար UNRWA-ի բյուջեն կրճատելու մասին Բորելի նախազգուշացումն այն դեպքում է, երբ Գազայի առողջապահության նախարարության խոսնակ Աշրաֆ ալ-Ղեդրան երկուշաբթի օրը հայտարարեց, որ այս տարածքում 122 օր շարունակվող պատերազմից հետո նահատակների թիվը հասել է 27,478-ի:

Հոկտեմբերի 7-ից Իսրայելի բանակը ավերիչ հարձակումներ է սկսել Գազայի հատվածի վրա, ինչը հանգեցրել է տարածաշրջանի բազմաթիվ ենթակառուցվածքների, հատկապես Գազայի առողջապահական ենթակառուցվածքների ոչնչացմանը:

Գազայի բնակիչների մեծ մասը իրենց տների ավերման հետևանքով տեղահանվել և բնակություն են հաստատել հիվանդանոցներում, դպրոցներում և վրաններում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս