
«Արեշ» հյուրանոցային համալիրում այսօր կնոջ և տղամարդու դիեր են հայտնաբերվել

Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործող «Արեշ» հյուրանոցային համալիրում այսօր կնոջ և տղամարդու դիեր են հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
«Իրավապահները հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում հայտնաբերել են Արագածոտնի մարզի բնակիչ 32-ամյա Հարություն Ի.-ի և Սյունիքի մարզի բնակիչ 35-ամյա Վարդուհի Ա.-ի դիերը:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիերի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել»,- գրում է կայքը։
Դեպքի առնչությամբ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Նշանակվել է դիերի դատաբժշկական փորձաքննություն: