
Ձնահյուսի պատճառով երկկողմանի փակվել է Երևան-Սևան ավտոճանապարհի Դիլիջանի թունելի հատվածի երթևեկությունը

Ձնահյուսի պատճառով երկկողմանի փակվել է Մ-4, Երևան-Սևան ավտոճանապարհի Դիլիջանի թունել չհասած հատվածի (78-րդ կիլոմետրից) երթևեկությունը։
Ձնահյուսքի բարձրությունը մոտ 2 մետր է, երկարությունը՝ 25մ։
Ըստ աղբյուրի՝ ճանապարհը սպասարկող կազմակերպության կողմից կատարվում են ձնամաքրման աշխատանքներ։
Ճանապարհային դեպարտամենտը վարորդներին հորդորում է ժամանակավորապես զերծ մնալ տվյալ ուղղությամբ երթևեկելուց։