Բաժիններ՝

Ստրասբուրգում Եվրախորհրդարանի շենքի դիմաց ֆերմերների ակցիա է անցկացվել

Ֆերմերները, որոնք դժգոհ են Ֆրանսիայի կառավարության և ԵՄ քաղաքականությունից, ակցիա են կազմակերպել Ստրասբուրգում Եվրախորհրդարանի շենքի դիմաց: Այս մասին հայտնում Rue89Strasbourg պարբերականը:

Ֆերմերները նպատակ ունեն կանգնեցնել սննդամթերքի մատակարարումները սուպերմարկետներ՝ պահանջելով ավելի լավ վարձատրություն և ավելի քիչ բյուրոկրատիա։

Վերջին գրեթե երկու շաբաթվա ընթացքում տրակտորների շարասյուններն արգելափակել էին դեպի Փարիզ տանող գլխավոր մայրուղիները։

Ֆերմերները բողոքի ակցիաներ են անցկացնում ոչ միայն Ֆրանսիայում։ Տասնյակ հազարավոր ֆերմերներ ցույցերի են մասնակցում Գերմանիայում, Լեհաստանում, Ռումինիայում, Բելգիայում և Իտալիայում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս