Բաժիններ՝

«Խնամի, ծանոթ, բարեկամ» շարքից. Անուշ Պողոսյան

«Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ նախագահ, առողջապահության փորձագետ Անուշ Պողոսյանը գրում է․ «2023 թվականի մայիսին անդրադարձել էի առողջապահական համակարգի կադրային աղետի մասին՝ հատկապես բժիշկների մասով:

Ըստ ՀՀ առողջապահության նախարարության www.moh.am/#1/119 հղման Հայաստանի Հանրապետության մարզերում բժիշկների թափուր հաստիքները կազմում էին 339, որոնց մեջ գերակշռում էին տեղամասային թերապևտները, մանկաբուժները, ընտանեկան բժիշկները, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգները, ընդհանուր վիրաբույժները:

ՀՀ առողջապահության նախարարության կայքով հայտարարել էին, որ Գեղարքունիքի մարզում առկա են 55 թափուր բժշկի հաստիք։ Մամուլը արդեն անդրադարձել էր Գեղարքունիքի մարզից տրանսֆուզիոլոգիայի կլինիկական օրդինատուրան պետական պատվերով անցնող հայր և աղջկա մասին՝ հայրը ՝ 63 տարեկանում է որոշել անցնել կլինիկական օրդինատուրա, որովհետև իրեն պետք է, և դրա հնարավորությունը կար, չնայած որ ՀՀ առողջապահության նախարարության կայքում տեղադրված է Գեղարքունիքի մարզի պահանջարկը՝ մարզում կար 1 Տրանսֆուզիոլոգի կարիք:

Անդրադառնամ մեկ այլ ուշագրավ փաստի․․․․

Ըստ օդում կախված լուրերի (պատասխանատու կառույցներին առաջարկում եմ ստուգել) 2023 թվականին նպատակային կլինիկական օրդինատուրան «ընդհանուր վիրաբույժություն» մասնագիտությամբ ավատում է Մարտունու Ծովինար գյուղի բնակիչ Մ․Գ․-Ն (հաճելի պատահականությամբ այս գյուղից է նաև Գեղարքունիքի մարզպետը)։ ՀՀ առողջապահության նախարարությունը Մ․Գ․-ին նշանակում է աշխատանքի Մարտունու ԲԿ-ում որպես վիրաբույժ։

Տեղեկացնեմ, որ Մարտունու ԲԿ-ի վիրաբուժական բաժանմունքը ծավալված է 20 մահճակալով ( հիմքը՝ ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի N 1911-Ն որոշում ), որտեղ աշխատում են 16 վիրաբուժներ, սակայն ՀՀ ԱՆ-ում գտել են, որ Մ․Գ-ն «խիստ կարևոր» կադր է մարզային առողջապահության զարգացման հարցում և սովորելով պետական միջոցների հաշվին,պետք է աշխատի Մարտունու ԲԿ-ում։ Սակայն Մ․Գ-ի և ՀՀ ԱՆ-ի կարծիքները տարբերվում են և Մ․Գ-ն ՝ հրամանագրված լինելով Մարտունու ԲԿ-ում, ըստ օդում կախված տվյալների, զարգացնում է «Էրեբունի ԲԿ»-ի առողջապահությունը։

Նշեմ նաև,որ օրինակ սահմանամերձ Ճամբարակում վիրաբույժի խիստ կարիք կար (հիմքը՝ https://www.moh.am/#1/119 )

Հարց է առաջանում

Այս անգամ ո՞ր մարզի հաշվին են կատարել այս լավությունը և ինչո՞ւ ես դրա համար վճարում դու՝ ԻՄ ԽԱԲՎԱԾ ԺՈՂՈՎՈՒՐԴ․․․․․․․»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս