Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին զգուշացրել է չճանապարհորդել ՀՀ որոշ տարածքներ

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիների համար հերթական անվտանգային նախազգուշացումն է տարածել՝ հայտարարելով, թե մեղմացնում է սահմանափակումները։ Տարածված հաղորդագրության համաձայն, ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքներին արգելվում է որևէ ոչ էական ճանապարհորդություն դեպի հետևյալ վայրեր, ինչն արտացոլում է սահմանափակումների մեղմացում վերջին ծանուցման հրապարակումից ի վեր.

  • Գեղարքունիքի մարզ- Վարդենիսից արևելք;
  • Սյունիքի մարզ- Գորիսից արևելք;
  • Սյունիքի մարզ- Կապանից հարավ;
  • Արարատի մարզի Երասխ գյուղով երթևեկելը թույլատրվում է, կանգառը՝ ոչ։

«ԱՄՆ քաղաքացիները պետք է շարունակեն զգույշ լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր միջազգային սահմաններին։ Իմացեք, որ ճանապարհի որոշ հատվածներ կարող են առանց ծանուցման հատել միջազգային սահմանները: Ճանապարհները կարող են վերահսկվել անցակետերով կամ փակ լինել ճանապարհորդների համար առանց նախազգուշացման:

Անհրաժեշտ գործողությունները՝

* Գրանցվեք Smart Traveler Enrollment Program-ում (STEP)՝ անվտանգության թարմացումներ ստանալու համար:

* Տեղեկացրեք ընկերներին և ընտանիքին ձեր ճանապարհորդության մասին:

* Տեղյակ եղեք ձեր շրջապատի մասին»:

 

Տեսանյութեր

Լրահոս