«Ի՞նչ տարբերություն, թե ինչ ժառանգություն ես ստացել, եթե դու քո սեփական կետից ես սկսել». Էդգար Էլբակյան

Այսօր «Հայկական նախագիծ» գիտակրթական հասարակական կազմակերպությունը ներկայացրել է  «Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացը. պարտվողական ինքնավարությունից դեպի հաղթական Քարվաճառ» զեկույցը։ Պատմաքաղաքագիտական քննության ձևաչափով ստեղծված աշխատանքը ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի հարցով միջազգային բանակցային գործընթացի պատմությունը՝ ցույց տալով բանակցային շարժընթացը, հիմնական հանգրվանները և հայկական կողմի դիրքորոշումների բնազարգացումը։ Զեկույցում անդրադարձ է կատարվում նաև ԼՂ բանակցային գործընթացի տարածաշրջանային և միջազգային քաղաքական համաշարին։

Զեկույցի շնորհանդեսի ժամանակ քաղաքագետ Էդգար Էլբակյանը պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ զեկույցում չեն ներառել հետպատերազմյան շրջանում բանակցային գործընթացում եղած հնարավորությունները և առհասարակ ի՞նչ հնարավորություններ կան, ասաց՝ զեկույցը, այսպես ասած, «նախուտեստն» է, քանի որ այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվելու են մինչև կոլեկտիվ մենագրության մակարդակի։

«Պարզ ասած՝ սա գիրք է դեռ դառնալու։ Մենք բանակցային գործընթացը դինամիկայով փորձել ենք ցույց տալ, որ անձի, իշխանության փոփոխությունը և զուտ վերցրած ՀՀ իշխանությունների կամքն ազդեցություն ունենում է, այդ մասով զեկույցի եզրակացությունում արձանագրված են։

Ի դեպ, ռուս համանախագահի խոսքն է մեջբերված, որ ամեն ինչ նորմալ ընթանում էր մինչև 2018 թվականին Երևանը նոր բան առաջ քաշեց։ Սա շատ կարևոր է ֆիքսել, քանի որ մեկ ասում են, թե բանակցությունները սեփական կետից են սկսել, մեկ էլ հայտարարում, թե՝ գիտե՞ք՝ մենք ինչ ժառանգություն ենք ստացել։ Ի՞նչ տարբերություն, թե ինչ ժառանգություն ես ստացել, եթե դու քո սեփական կետից ես սկսել»,- նշեց Էդգար Էլբակյանը։

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է հարցին, թե Ալիևի հայտարարությունը, և  թե Արցախն Ադրբեջանի կազմի մեջ մտնելուց հետո, այնտեղ հայերը որևէ իրավունք չեն ունենա, հնարավո՞ր կլինի միջազգային հարթակներում օգտագործել Ադրբեջանի դեմ, Էդգար Էլբակյանը պատասխանեց, որ քարոզչական դաշտում նախկինում կատակում էին, թե քարոզչական հարցերում Ալիևն իրենց լավագույն դաշնակիցն է։

«Սրանով կարող ենք ևս մեկ անգամ հիմնավորել, որ թշնամական պետության խոսույթում բան է փոխվել, այսինքն՝ իրենց նպատակները միշտ նույնն են եղել, եթե նախկինում ասում էին սևերես ենք մեր հանրության առաջ, այդ 7 շրջանը տվեք, մնացածը համարեք լուծված հարց։ Բայց հիմա Ադրբեջանի նպատակը նույնն է մնացել, բայց խոսույթն է փոխվել, ասում են՝ ինչպես մյուսները, այնպես էլ հայերը»,- եզրափակեց Էդգար Էլբակյանը։

Տեսանյութեր

Լրահոս