Այսօր «Հայկական նախագիծ» գիտակրթական հասարակական կազմակերպությունը ներկայացրել է «Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացը. պարտվողական ինքնավարությունից դեպի հաղթական Քարվաճառ» զեկույցը։ Պատմաքաղաքագիտական քննության ձևաչափով ստեղծված աշխատանքը ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի հարցով միջազգային բանակցային գործընթացի պատմությունը՝ ցույց տալով բանակցային շարժընթացը, հիմնական հանգրվանները և հայկական կողմի դիրքորոշումների բնազարգացումը։