Բաժիններ՝

Ադրբեջանցիները պեղումներ են իրականացնում Կոթիի Սուրբ Սարգիս եկեղեցու տարածքում

Ֆեյսբուքյան օգտատեր Վարսենիկ Սիմոնյանն իր էջում գրում է․

«Ադրբեջանցիները պեղումներ են իրականացնում Կոթիի Սուրբ Սարգիս եկեղեցու տարածքում

Կոթի գյուղից մոտ 8 կիլոմետր դեպի արևելք, Գագ լեռան գագաթին կառուցված Սուրբ Սարգիս եկեղեցին հայերիս համար եղել է պաշտելի, հրաշագործ սրբատեղի: Մարդիկ տարին երկու անգամ՝ Սուրբ Սարգսի տոնին և ամռանը, երբ ճանապարհը պակաս դժվարանցանելի է եղել, այստեղ են եկել ուխտի:

Արցախյան պատերազմից սկսած՝ սրբատեղին դարձել է անմատչելի հայերի համար, քանի որ դեռևս խորհրդային տարիներին՝ 1920-ականներին գծված սահմանի համաձայն՝ այն հայտնվել է Ադրբեջանական ԽՍՀ տարածքում: Այդ շրջանում ընդունված կարգախոսների համատեքստում բոլշևիկյան ղեկավարությունը որևէ զանզանություն չի դրել երկու երկրնների սահմանազատումների միջև, որովհետև ընդունված էր մտածել, թե բոլորիս համար սահմանը ձգվում է Խորհրդային Միության մեկ ծայրից մյուսը:

Այն՝ որպես սրբավայր, հիմնադրել է Մեսրոպ Մաշտոցը: Վերջինս Սուրբ Սարգիս Զորավարի մասունքները (ըստ բանավոր անավդազրույցների՝ ծնոտը) բերել է Հայաստան և Գագ լեռան գագաթին հանձնել հողին: Փայտաշեն խաչ է տեղադրել շիրմաթմբի վրա և այդպես ստեղծել սրբատեղի: Հետագայում (ըստ ենթադրությունների՝ 12-րդ դարում) այդտեղ կառուցվել է Սուրբ Սարգիս եկեղեցին: Եկեղեցու հարևանությամբ նաև մատուռ է կառուցվել: Ավելի ուշ՝ 19-րդ դարավերջին, եկեղեցին վերանորոգվել է կոթեցի Արզուման Տեր-Սարգսյանի ձեռամբ: Եկեղեցու մուտքի վերին մասում եղել է քարե արձանագրությունը, որ վկայել է այդ մասին:

Ադրբեջանցիների ձեռքն անցնելուց հետո համացանցում հայտնվել են լուսանկարներ, որոնցում երևում է, որ հայատառ արձանագրությունը քերված-ջնջված է: Որոշ ժամանակ անց հայտնվում են նոր լուսանկարներ, որոնցում հիշյալ քարը լինում է կոտրտված, իսկ ավելի ուշ արված լուսանկարներում այն իսպառ բացակայում է:

2024 թ. հունվարին ադրբեջանական աղբյուրներում տեղադրված տեղեկության համաձայն՝ եկեղեցու տարածքում իրականացվում են պեղումներ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս