Մարտի 21-ին 168.am-ը՝ «Սեպտեմբերյան պատերազմներից առաջ և հետո. Ի՞նչ է այսօր փոխվել, և ի՞նչ չի փոխվել, իրավաբանորեն ինչպե՞ս է կոչվում հանրության հիշողության վրա «խաղալը»» վերտառությամբ հոդված է հրապարակել՝ որպես արձագանք սեպտեմբերյան նոր աղետաբեր պատերազմի մասին փաշինյանական զգուշացման կամ սպառնալիքի, ինչը շարունակվում է:
Մարտի 19-ին կառավարության նիստից հետո Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում ընդդիմադիր ուժերին դարձյալ մեղադրել է պատերազմ հրահրելու մեջ և անգամ հստակ ժամկետ է նշել. «Այդ բոլոր ուժերը հանդես են գալիս խաղաղության ռևիզիայի դիրքերից, ինչն այդ փաստի բերումով նշանակում է անխուսափելի պատերազմ, ընդ որում, ընտրություններից շատ չանցած, մաքսիմալ՝ աշնանը: Ես վերլուծում եմ, չէ՞, տեքստերը: Իրենք պատրաստում են պատերազմ՝ ծանր հետևանքներով»:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրում ընթացող՝ Սեպտեմբերյան ցույցերից հետո կալանավորված արցախցի երիտասարդների գործով (11-ի գործ) դատական նիստը հետաձգվեց․ հաջորդ նիստը նշանակվեց փետրվարի 6-ին, ժամը 14։00-ին։