Բաժիններ՝

Իսլանդիայում հրաբխի ժայթքումից հետո լավան լցվել է քաղաք՝ հրդեհելով տներ

Իսլանդիայի Ռեյկյանես թերակղզում հունվարի 14-ի վաղ առավոտյան հրաբուխ է ժայթքել․ լավան լցվել է Գրինդավիկ քաղաք, որտեղ մի քանի տներում հրդեհ է բռնկվել։ Ինչպես տեղեկանում ենք BBC-ից, քաղաքի ամբողջ բնակչությունը տարհանվել է։

Հրաբուխը ժայթքել էր նաև դեկտեմբերին, որից հետո կառուցված պատնեշները մասամբ կարողացել են զսպել լավայի հոսքը, սակայն լավան ճեղքել է պաշտպանական ամրություններից մի քանիսը։

Բնակիչները, որոնք դեկտեմբերի ժայթքումից հետո վերադարձել էին Գրինդավիկ, ստիպված են եղել նորից լքել իրենց տները։ Հրաբխագետները նշում են, որ ներկայիս ժայթքումը չափազանց վտանգավոր է՝ հաշվի առնելով, որ լավան լցվել է քաղաք։

Կառավարությունը հունվարի 15-ին պետք է քննարկի տարհանված բնակիչներին կացարանով ապահովելու հարցը։ Երկրում տագնապի մակարդակը բարձրացվել է ամենաբարձր՝ երրորդ աստիճանի, ինչը նշանակում է, որ առկա է մարդկանց, համայնքներին, գույքին և շրջակա միջավայրին սպառնացող վտանգ։

Վերջին ժայթքումն արդեն հինգերորդն է Ռեյկյանես թերակղզում 2021 թվականից ի վեր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031