Քննարկվել են հանքարդյունաբերության, արդյունաբերության, գյուղատնտեսության (ձկնաբուծություն, ջերմոցաշինություն և այգեգործություն) և այլ ոլորտներում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։
ՔՊ վարչության վերջին նիստի օրակարգում եղել է երկու հարց:
Օրերս մենք տեղեկացրել էինք, որ իշխանությունների հրահանգով պարբերաբար մերժվում են միջնորդությունները՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի՝ միջազգային կոնֆերանսների, հանդիպումների, տարբեր այլ միջոցառումների մասնակցելու նպատակով երկրից մեկնելու վերաբերյալ:
Նախագահը, պատասխանելով հանդիպման մասնակիցների հարցերին, անդրադարձել է ներքին և արտաքին զարգացումներին վերաբերող մի շարք հարցերի։
Հայտարարություն է տարածել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ սթափվելու և առկա սպառնալիքներին համախմբված դիմակայելու կոչից զատ մասնավորաբար նշելով, թե «իշխանությունը Արցախում մեկ վայրկյանով անգամ չի կարող գետնին ընկնել»։
Արցախում ներքաղաքական իրավիճակը սրվել է: Մի կողմից՝ ընդդիմադիր ուժերն են ակտիվացել` ի դեմս Սամվել Բաբայանի եւ Ռուբեն Վարդանյանի:
Քննչական և դատական մարմինները հաճախ կանգնում են պետության օրենքի և բարոյական նորմերի միջև ողբերգական երկընտրանքի (դիլեմայի) առջև։
Ի դեպ, կան տեղեկություններ, որ թեկնածուների թվում են ինչպես Փաշինյանի թիմի որոշ ներկայացուցիչներ, այնպես էլ ՀՀ ներքաղաքական կյանքում ներկայում ակտիվ գործունեություն չծավալող գործիչներ։
Գրել էինք, որ «Հայաստան» խմբակցությունը մտադիր է ժամանակավոր քննիչ հանձնաժողով ստեղծել՝ ԱԺ պատգամավորների թույլ տված վարքականոնների խախտման դեպքերի քննության համար:
Այրվել է անասնագոմի տանիքում (մոտ 120 քմ) կուտակած մոտ 700 հակ անասնակեր և վնասվել տանիքի թիթեղյա ծածկը (մոտ 80 քմ):
Երեկ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ազգային ժողով եւ կեսօրին հանդիպել իշխող խմբակցության հետ։
Այսօր ևս, ես ու իմ ընկերները, 14.30-ին լինելու ենք դատարանի առաջ ու սատարելու մեր նահատակված հերոսների ծնողների արդար պահանջին:
Խաչատուրյանը ողջունել է համաժողովի մասնակիցներին մեր երկրում և կարևորել նման միջոցառումների անցկացումը, որոնք հնարավորություն են տալիս խնդիրները խորքային քննարկել և միասնական քաղաքականություն մշակել:
Արգելանքի համար հիմք է հանդիսացել Թուրքիայի Հանրապետությունում արձանագրված դաբաղ հիվանդության վերաբերյալ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE) հաղորդագրությունը։
Պանելային քննարկումներին մասնակցեցին Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը և ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը:
Բոլոր դեպքերով նախաքննություն է կատարվում:
Այս ընթացակարգն ԱՄՆ-ի վարչակազմին թույլ է տալիս արագացված ռեժիմով զենք փոխանցել դաշնակիցներին առկա պաշարներից՝ դրանց արտադրության համար պայմանագրեր կնքելու փոխարեն:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:
ՅՈւՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդի մայիսի 18-ի միաձայն որոշմամբ՝ Կոմիտաս վարդապետի ստեղծագործությունների հավաքածուն գրանցվել է Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մայիսի 18-ին Անաստաս Միկոյանի փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 42-ամյա Վարուժան Գ.-ին:
Ամերիկյան The Hill լրատվական կայքում տնտեսագետ Դեսմոնդ Լաչմանը վերլուծություն է հրապարակել այն մասին, թե Թուրքիայում համապետական ընտրություններն ինչ ազդեցություն կունենան տնտեսության վրա և նշել է, որ Թուրքիան գտնվում է արժութային ճգնաժամի ճանապարհին։
Դեռ հարց է, ո՞վ է ավելի վտանգավոր՝ Նիկոլի հանցագործությունների լուռ կոծկող ու համակերպվող վկաները, թե՞ Նիկոլը։
Աֆղանստանում զենքերի թվի ավելացման պատճառով միայն այս տարվա հունվար-մարտ ամիսներին պայթուցիկ սարքերից զոհվել կամ հաշմանդամ է դարձել 134 երեխա:
«Սաղմոսներն ու շարականները քաղցրացնում են ժողովրդի լսողությունը, որպեսզի նրանց մտքերից մաքրվեն մարմնական հոգսերը, և երգերով միանան Աստծու հետ» (Հովհաննես Արճիշեցի):
Քաղաքացին անգամ չիմանալով, թե ինչ կարող է թաքնված լինել այդ ամենի հետևում և լրացնելով պահանջվող տեղեկատվությունը, կամքից անկախ, իր բանկային քարտի տվյալները տրամադրում է հանցագործին, որն էլ դրանց միջոցով հափշտակում է քարտում առկա նրա ֆինանսական միջոցները:
Թունաբան, պրոֆեսոր Միխայիլ Կուտուշովը պատմել է, թե ինչ մթերքներով չի կարելի հնդկաձավար օգտագործել:
Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք թմրամիջոցների տարածումն ու օգտագործումը Հայաստանում շատ պոպուլյար է։ Այնքան պոպուլյար, որ Ազգային ժողովում իշխող խմբակցության պատգամավորը կարող է բացահայտ հայտարարել, թե Հայաստանում միջին վիճակագրական խնջույք, առանց թմրանյութերի օգտագործման, չի անցնում։
Մայիսի 17-ին, ժամը 01.50-ին, Երևանի Բաղրամյան պողոտայում իրար են բախվել «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը. 35-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի հուղարկավորությունը և դրա հետ կապված միջոցառումները կառավարության համար արժեցել են 162 մլն ֆունտ: Այս մասին հայտնում է BBC-ն:
Խափանման միջոցը՝ կալանք: