Բաժիններ՝

Եղիսաբեթ 2-րդ թագուհու հուղարկավորության համար կառավարությունը ծախսել է 162 մլն ֆունտ

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի հուղարկավորությունը և դրա հետ կապված միջոցառումները կառավարության համար արժեցել են 162 մլն ֆունտ: Այս մասին հայտնում է BBC-ն:

Հուղարկավորությունը, որը կայացել է նախորդ տարվա սեպտեմբերի 19-ին, հաջորդել է երկրում համազգային սգի շրջանին: Այդ ժամանակ հազարավոր մարդիկ այցելել են Վեստմինստերյան պալատ՝ հրաժեշտ տալու թագուհուն:

Նշվում է, որ ամենամեծ ծախսերը ծածկել են Ներքին գործերի նախարարությունը (74 մլն ֆունտ), Մշակույթի, մեդիայի և սպորտի նախարարությունը (57 մլն ֆունտ):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս