Բաժիններ՝

Կոմիտաս վարդապետի ստեղծագործությունների հավաքածուն գրանցվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում

ՅՈւՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդի մայիսի 18-ի միաձայն որոշմամբ՝ Կոմիտաս վարդապետի ստեղծագործությունների հավաքածուն գրանցվել է Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում։

Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում գրանցված Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի հին ձեռագրե­րի հավաքածուի, աստղագետ Բենիամին Մարգարյանի գալակտիկաների մասին ուսումնասիրության (կամ Բյուրականի առաջին ուսումնասիրություն) և կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ձեռագիր նոտաների և կինոերաժշտության հավաքածուի կողքին իր արժանի տեղն է գտել հայկական չորրորդ փաստագրական ժառանգությունը։

Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրը փաստագրական ժառանգության ցանկ է, որի մեջ ընդգրկված են այն փաստաթղթերը, ձեռագրերը, տեսահնչյունային նյութերն ու գրադարանային հավաքածուներն ու արխիվները, որոնք ճանաչվել են որպես բացառիկ նշանակություն ունեցող արժեքների մարմնավորում և պետք է վկայագրվեն ու պահպանվեն մարդկության համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031