Բաժիններ՝

Թայվանին կտրամադրի Stinger շարժական զենիթա-հրթիռային և Javelin հակատանկային համալիրներ. South China Morning Post

Պենտագոնն անհատույց օգնության շրջանակներում նախատեսում է շտապ Թայվանին մատակարարել Stinger շարժական զենիթա-հրթիռային համալիրներ, ինչպես նաև Javelin և TOW 2B Aero հակատանկային հրթիռային համալիրներ։

Ինչպես տեղեկանում ենք ТАСС գործակալությունից, այդ մասին այսօր հայտնել է South China Morning Post թերթը։ Թերթը նշում է, որ Թայվանի պաշտպանական գերատեսչության ղեկավար Ցյու Գոչժենն անցյալ շաբաթ մատնանշել է, որ մատակարարումների անվանացուցակի համաձայնեցումը Թայբեյի և Վաշինգտոնի միջև մի քանի ամիս է, ինչ ընթանում է: Նրա խոսքով, զենքը կտրամադրվի ԱՄՆ զինված ուժերի պաշարներից անվճար։

Մայիսի սկզբին Bloomberg-ը, հղում անելով աղբյուրների, հայտնել էր, որ ԱՄՆ-ը պատրաստվում է 500 մլն դոլարի զենք փոխանցել Թայվանին՝ արագացված ընթացակարգով, որը կիրառվում է Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու համար։

Ինչպես պարզաբանել է գործակալությունը, անցյալ տարվա դեկտեմբերին ընդունված ԱՄՆ-ի 2023 ֆինանսական տարվա (սկսվել է հոկտեմբերի 1-ից) պաշտպանության բյուջեն ներառում է կետ, ըստ որի նախագահը կարող է իր հայեցողությամբ Թայվանին տրամադրել մինչև 1 միլիարդ դոլար գումարի ռազմական օգնություն: Այս ընթացակարգն ԱՄՆ-ի վարչակազմին թույլ է տալիս արագացված ռեժիմով զենք փոխանցել դաշնակիցներին առկա պաշարներից՝ դրանց արտադրության համար պայմանագրեր կնքելու փոխարեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս