Վախ, անուշադրություն սեփական մարմնի ու առողջության հանդեպ, մի շարք արդարացումներ բժշկի չգնալու և չհետազոտվելու համար, շարքը կարելի է անվերջ թվել, ցավոք, այսօր շատերն են այս օրինակի հետևից գնալով՝ կորցնում ամենաթանկը՝ ժամանակն ավելի առողջ ու երկար ապրելու համար:
Ինչպես գրոհի ավարտից հետո լրագրողներին հայտնել է Ախմետժանովը, ուժային գործողության ընթացքում արցունքաբեր գազ է կիրառվել: Ձերբակալված տղամարդուն տեղափոխել են ժամանակավոր պահման մեկուսարան, քննության ընթացքում կպարզվեն նրա դրդապատճառներն ու այլ հանգամանքները:
Կենտրոնական բանկը 2023 թվականի համար կանխատեսում է 6․9 տոկոս տնտեսական աճ, իսկ գնաճը՝ թիրախից ցածր, և կկայունանա 4 տոկոսի սահմաններում։
Հունիսի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Արևելյան հայոց թեմի Դետրոյթի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու համայնքի անդամներին՝ ուղեկցությամբ Մայր Աթոռի միաբան Գերաշնորհ Տ․ Փառեն արքեպիսկոպոս Ավետիքյանի։ Այս մասին հայտնում է Մայր Աթոռ Ս. Էջմիածին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեց ու տեղեկատվական համակարգը։
Հունիսի 16-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի մեքենան Կապան-Նորաշենիկ ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Բոլոր պետական խորհրդանիշներն էլ կարելի է, գուցե պետք է փոխել (ինքս երբեք դրան չէի գնա), բայց հիմա միանշանակ դրա ժամանակը չէ՝ բոլոր առումներով։
Ավտոմեքենայում եղել են 5 հոգի, սակայն 2-ը հրաժարվել են բժշկական օգնությունից, ասելով, որ իրենք չեն տուժել։
Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի խոսնակը։
Հունիսի 16-ին, ժամը 14.45-ի սահմաններում, «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը Գյումրիի Սայաթ-Նովայի փողոցում վրաերթի է ենթարկել 15-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզալիա Աբգարյանը նախօրեին նշել է իր հարյուրամյակը: Այս մասին հայտնում է Երևանում Մոսկվայի տունը։
Իրանի սահմանապահ ծառայությունը զինված ահաբեկչական խմբավորում է ոչնչացրել երկրի հարավարևելքում, կիրակի տեղեկացրել է Սիստան և Բելուջիստան նահանգի սահմանապահ ծառայության հրամանատար, գնդապետ Ռեզա Շոջային, տեղեկացնում է Mehr-ը։
Հունիսի 18-ին, ժամը 14։09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա․ կա արգելափակված քաղաքացի։
Հունիսի 30-ին Էդգար Էլբակյան կրտսերի 40-ամյակն է։ Հավերժ 18-ամյա Էդգարի ստեղծագործությունների մի մասը մայրը՝ վաստակավոր արտիստ Աննա Էլբակյանը, և քույրը՝ ռեժիսոր, դերասանուհի Լիլի Էլբակյանը, ամփոփել են մեկ ներկայացման մեջ՝ «Գծից այն կողմ»։ Լուսավոր ու սիրով լեցուն այս ներկայացումը ճիշտ այնպիսին է, ինչպիսին Էդգար Էլբակյանն էր՝ հավերժ երազող, ստեղծագործող, ընկերասեր և ուժեղ։
Ղազախստանի մայրաքաղաքում բանկերից մեկի մասնաճյուղում, ենթադրաբար, զինված տղամարդը մի քանի հոգու պատանդ է վերցրել:
Հունիսի 18-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 19-23-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հունիսի 18-23-ն առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։
ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը մեկ միլիարդ դոլար է կուտակում Ուկրաինայի վերականգնման համար, հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։ Շաբաթ օրը նա Կիևում հանդիպել է ծրագրի տնօրեն Ախիմ Շտայների հետ։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հայտարարագրերի վերլուծության վարչության պետ Կարեն Հակոբյանը «Հետքին» պարզաբանեց, որ եթե պաշտոնատար անձը տարվա ընթացքում ոչ դրամական նվիրատվություն է ստանում, ապա դա եկամուտների մեջ նշվում է որպես բնամթերային ձևով ստացված եկամուտ։
Կատարվում է նախաքննություն։
Հայաստանում ՌԴ Հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) ռազմաբազայի բժշկական ծառայության ստորաբաժանումը բարձրլեռնային Ալագյազ զորավարժարանում մասնակցել է պլանային վարժանքին։ Այս մասին տեղեկացնում է ՀՌՇ-ի մամուլի ծառայությունը։
Հիմնական հավաքվածները եղել են ՔՊ-ական մարզպետներն ու համայնքապետերը:Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը դիմել է Մաթևոսյանին, թե որ անցնում ես ինչի՞ չես բարևում:
Պետքարտուղարության ղեկավարի առաջին հանդիպումը Չինաստանի արտգործնախարար Ցին Գանգի հետ է։ Դրանք անցկացվում են Պեկինի Դիաոյութայի պետական նստավայրում։
Համատարած սահմանափակումների պայմաններում, ռուս-ուկրաինական հակամարտությունից հետո Հայաստանին հաջողվել է մեծածավալ մատակարարումներ իրականացնել Ռուսաստան, երբեմն անուղղակիորեն շրջանցելով նաև պատժամիջոցները և մատակարարելով պատժամիջոցների տակ գտնվող ապրանքներ։
Բրիտանացի վինգեր Ռոմեո Բեքհեմը, որը մինչև վերջերս հանդես էր գալիս «Ինտեր Մայամիի» խաղացող, ամբողջական պայմանագիր է կնքել «Բրենտֆորդի» հետ։
Հայաստանի շրջանների զգալի մասում այսօր կարճատև անձրև կգա, որը կուղեկցվի ամպրոպով։ Հունիսի 18-22-ն առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
ԱԺ պատգամավոր Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանն ու Արցախը չդադարող ցնցումների մեջ են, քանզի մեր երկիրը դարձել է աշխարհաքաղաքական կռվախնձոր։ Օրվա իշխանությունն արտաքին քաղաքական վեկտոր է փոխում։
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ոչ ձեր սև լենտերը, ոչ դագաղները, ոչ դիշովի -շինծու գործերը ու ոչ էլ կալանավորումը չեն կարող հետ պահել Արմենին հանուն Ազատ Արցախի ու Անկախ Հայաստանի պայքարից։
Ուրալի դաշնային համալսարանը (ՈՒԴՀ) երկար տարիներ կրթական ոլորտում համագործակցում է Հայաստանի մի շարք բուհերի հետ՝ իրականացնելով համատեղ ծրագրեր:
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Բեռլինում հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ:
Աբխազիայի և Վրաստանի հարաբերություններում լավ հեռանկարներ չկան. դեսպան
Գերմանիայի Դաշնային Հանրապետության աշխատանքային այցի շրջանակներում ՀՀա նախագահ Վահագն Խաչատուրյանը Բեռլինում հանդիպել է Հունգարիայի նախագահ Կատալին Նովակի հետ: