![](/banners/BeFunky-design.jpg)
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
![](https://168.am/wp-content/uploads/2023/06/istockphoto-1321716794-170667a-1.jpg)
Հանրապետության տարածքում`
Հունիսի 18-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 19-23-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հունիսի 18-23-ն առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում`
Հունիսի 18-ի ցերեկը սպասվում է, 19-23-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։