
Վահագն Խաչատուրյանը Բեռլինում կարճատև զրույց է ունեցել Օլաֆ Շոլցի հետ

Հ նախագահ Վահագն Խաչատուրյանը գերմանական կողմի հրավերով աշխատանքային այցով գտնվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության մայրաքաղաք Բեռլինում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
ՀՀ նախագահը մասնակցել է Բեռլինում անցկացվող Հատուկ օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը։ Խաղերին մասնակցում են նաև Հայաստանը ներկայացնող մարզիկներ:
ՀՀ նախագահը մասնակցել է Բեռլինում անցկացվող Հատուկ օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը
Միջոցառման ընթացքում նախագահ Խաչատուրյանը կարճատև զրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Ֆեզերի հետ:
Աշխատանքային այցի ընթացքում ՀՀ նախագահը հանդիպումներ կունենա Գերմանիայի նախագահի և բարձր ղեկավարության, ինչպես նաև հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: