Բաժիններ՝

2 զոհ, 1 վիրավոր, մեքենան Հաղարծինի տարածքում մոտ 80 մետր գահավիժել է ձորը․ Shamshyan.com

Խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ուենցել Տավուշի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ժամը 11։30-ի սահմաններում Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենան Հաղարծին գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, մոտ 80 մետր քարափից գահավիժել է և հայտնվել անանցանելի վայրում։

2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն։

Վիրավորին մեծ դժվարությամբ պատգարակով մոտ 3 կմ ոտքով՝ օպերատիվորեն ժամանած Դիլիջանի շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել քաղաքացիները, ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Դիլիջանի թիվ 63 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։

Ավտոմեքենայում եղել են 5 հոգի, սակայն 2-ը հրաժարվել են բժշկական օգնությունից, ասելով, որ իրենք չեն տուժել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս