Բաժիններ՝

ՌԴ ՀՌՇ ռազմաբազայի զինվորական բժիշկները Հայաստանում վարժանք են անցկացրել

Հայաստանում ՌԴ Հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) ռազմաբազայի բժշկական ծառայության ստորաբաժանումը բարձրլեռնային Ալագյազ զորավարժարանում մասնակցել է պլանային վարժանքին։ Այս մասին տեղեկացնում է ՀՌՇ-ի մամուլի ծառայությունը։

Զինվորական բժիշկները մի շարք նորմատիվներ են հանձնել ռազմական մեքենաներից, խրամատներից ու բլինդաժներից վիրավորներին տեղահանելու, տեղափոխման ընթացքում մարմնի մասերն անշարժացնելու հատուկ միջոցների, ինչպես նաև փրկարարական տեխնիկայի և բժշկական սարքավորումների կիրառմամբ նրանց բժշկական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ։

Մասնագետները նաև դաշտային հոսպիտալ են բացել, որտեղ օգնություն են ցուցաբերել տուժածներին, ինչպես նաև սանիտարական մշակում, բժշկական տեսակավորում և դոզիմետրական հսկողություն են իրականացրել։

Հաջորդ պարապմունքին ՌԴ ՀՌՇ զինվորական բժիշկները կրակային և տակտիկական պատրաստության վարժություններ կանեն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930