ՔՊ-ի դիլիջանյան հավաքույթն ավարտվել է ծեծկռտուքով․ Armlur.am

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն երեկ երեկոյան ՔՊ-ի դիլիջանյան «քեֆն» ավարտվել է ծեծով:

Կայքի աղբյուրները փոխանցում են, որ, երբ դրսում ՔՊ-ականները հավաքվել զրուցել են, այդ ժամանակ այդ տարածքով անցնելուց է եղել Վայքի համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանը, որը հավաքված ՔՊ-ականներին չի բարևել:

Հիմնական հավաքվածները եղել են ՔՊ-ական մարզպետներն ու համայնքապետերը:Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը դիմել է Մաթևոսյանին, թե որ անցնում ես ինչի՞ չես բարևում:

Մաթևոսյանն էլ հայտարարել է, թե չի ուզում, չի բարևում, որից հետո մարզպետն ու համայնքապետը սկսել են հարձակվել իրար վրա ու ծեծել: Միջադեպին արդեն խառնվել է ողջ ՔՊ-ական թևը ու ցրել «կռվարարներին»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930