«Խորհուրդը ցուցաբերեց իր համերաշխությունը՝ անվերապահորեն դատապարտելով խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ ուժի աղաղակող կիրառումը, ինչը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է: Ակնհայտ է, որ անպատժելիությունը հող է ստեղծում Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների իր քաղաքականության բացահայտ իրականացման համար և նոր մարտահրավերներ է ստեղծում տարածաշրջանային անվտանգության ու կայունության համար: Ժամանակն է գործելու, այլ ոչ թե լռելու և անտարբեր լինելու»,– նշել է Խաչատուրյանը:
Գերհզոր երկրների «փորձառու, հաշվենկատ ու բանիմաց դիվանագետները» փորձում էին բոլորին համոզել, որ Արցախի ժողովուրդը կարող է ինտեգրվել իր իսկ ցեղասպանությունը ծրագրող և իրականացնող ինչ-որ մի երկրին, իսկ Հայաստանը կարող է դրանց հետ ինչ-որ խաղաղության պայմանագիր ստորագրել՝ դելիմիտացիա, դեմարկացիա, և չգիտեմ էլ ինչ զրթ ու զիբիլով հանդերձ…
HAYAT restaurant & music hall-ը և Hayat Project-ը միանում են գործադուլին: Այս մասին տեղեկանում ենք Hayat Project-ի ֆեյսբուքյան էջից։
Նախաձեռնությունը շեշտադրել է փաստը, որ բանակցությունները որեւէ լավ տեղ չեն տարել եւ Ադրբեջանին ավելի կառուցողական չեն դարձրել։ Նամակի հեղինակները վստահ են, որ ԵՄ ղեկավարությունը ոչ անգրագետ է, ոչ էլ միամիտ՝ չհասկանալու համար, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության քարոզչությունը և, այսպես կոչված, ադրբեջանական տիրապետության տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության վերաինտեգրումը նշանակում է էթնիկ զտում և ցեղասպանություն։
Այո, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Հայաստանի Հանրապետության անկախության օրը «շատ լավ» նկարագրեց Ադրբեջանի կողմից վերջին վայրագությունները, հուզվեցի՝ նույնիսկ աչքիցս արցունք եկավ, բայց ես սպասում էի, որ վերջում ոչ թե ասեր, որ Արցախի բնակչության իրավունքները և անվտանգությունն ապահովվի, այլ կարողանար մի քիչ ավելին ասել, արցախցին դրա իրավունքն ուներ: Մի՞թե չկարողացավ լեզուն պտտել, մի քիչ համարձակ խոսք ասեր՝ ի պաշտպանություն Արցախի և Հայաստանի, ո՞րն էր խնդիր, չե՞ք ուզում, թե՞ չգիտեք ինչ ասել:
Ադրբեջանն այս հարձակումն իրականացրեց Թուրքիայի և Իսրայելի ակնհայտ աջակցությամբ, իսկ ողջ աշխարհը լուռ հետևում էր տեղի ունեցողին։
Օրինագծում մանրամասնորեն ներկայացվում են 2020 թ․-ից ի վեր Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի տարբեր բնակավայրերի դեմ իրականացված բազմաթիվ հարձակումները, Լաչինի միջանցքի շրջափակման առաջացրած աղետալի հետևանքները։
Մենք մեր քրերին, ախպերներին մենակ չենք թողնում. բոլորը գիտեն՝ դավաճանն ով է. քաղաքացի
Երեկ համացանցում հրապարակումներ տարածվեցին այն մասին, որ «Քյոխ» մականվամբ հայտնի զինվորականը` արցախցի Կարեն Ջալավյանը, իր զինվորների հետ որոշել է չհանձնվել, կռվել մինչեւ վերջ։
Երևանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի դասախոս, ակադեմիկոս Աննա Հեքեքյանը ֆեյսբուքյան իր էջում հանդես է եկել կոչով.
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանն անդրադառնալով այդ հանդիպմանն ու Ալիևի օրերս հնչեցրած հայտարարությանը, թե «Ադրբեջանի օրակարգում արցախահայության վերաինտեգրումն է Ադրբեջանի կազմ», ասաց, որ Ելվախում տեղի ունեցածն առաջին հանդիպումն էր, և մեկ հանդիպման ընթացքում, բնական է, բոլոր հարցերը չէին կարող կարգավորվել։
Հանրապետության հրապարակում ընթացող անհնազանդության ակցիաներին միացած Շառլ Ազնավուրի անվան պետական քոլեջի սպառնացել են թույլ չտալ շարունակել ուսումը։
Անաստվածներ, հանեք իմ հորն ու եղբորն էնտեղից. կանանց քարշ տալով՝ փորձում են բացել փողոցը
Ինչո՞ւ դա հայտարարվեց, ինչո՞ւ հենց ԱԽ նիստից առաջ, ո՞ւմ «հորդորով» արվեց այդ հայտարարությունը, ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը շտապեց փրկել Ադրբեջանին:
Սրան մենակ ոստիկաններն են պահում. խորհրդարանական ընդդիմությունից լուրջ քայլերի եմ սպասում. քաղաքացի
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Լևոն Քոչարյանին, հոսպիտալացնում են, այս մասին հաղորդում է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
Բերման ենթարկված անձանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ, ուսումնասիրվել են բերման ենթարկելու հիմքերը, Ոստիկանության բաժիններում նրանց իրավունքների ապահովման վիճակը:
Մի ավտոբուս կարմիր բերետներ, զանգվածային ձերբակալություններ՝ Ամիրյան-Հրապարակ հատվածում
Բերման են ենթարկում 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Լևոն Քոչարյանին
Մաքսիմում 3 ժամ պահում են ոստիկանությունում ու բաց թողնում։ Թուրքի վիժվածքների կողմից փողոցային բիրտ ուժն էլ վախենալու չի։
Ինչպես տեսնում ենք, նրանք հաճույքով անցնում են վայրենությունների, երբ քիչ քանակով մարդկանց խումբ է լինում: Մեծ խմբերի ակցիաներին նույնիսկ չեն մոտենում: Սրանք այն տեսակն են, որ նախընտրում են խմբով հարձակվել քաղաքացու վրա, և աշխատավարձ ստանալիս չմտածել, որ իրենք ծեծել և ձերբակալել են երիտասարդ մարդկանց, ում ծնողները, հարազատները, ընկերները այդ պահին սպանվում, հայրենազրկվում ու արմատախիլ են լինում:
Արցախ-Հայաստան․ վանկարկում է փողոցի բացվելուն սպասող վարորդ կինը
Երկու տղամարդ կարմիր ներկ են լցնում Ռուսաստանի դեսպանատան դարպասներին
Արսեն Բաբայանը ավելի վաղ գրել էր, որ երիտասարդի անունը հատուկ չի հրապարակում, քանի որ նրա մայրը, որն այս պահին Ստեփանակերտում է, չգիտի որդու ձերբակալված լինելու մասին (ֆեյսբուքում չկա):
Ոստիկաններն ու ցուցարարները պայմանավորվեցին փոխադարձ հարգանք դրսևորել միմյանց նկատմամբ
Հայ ժողովրդի և նիկոլ փաշինյանի համակեցության ռեսուրսը վերջացել է։ Համատեղ գոյություն այլևս հնարավոր չէ։ Սա է իրավիճակի ճիշտ նկարագրությունը ու նաև ուղերձը՝ տատանվողներին, պետական համակարգին, իրավապահներին և իրավիճակը ճիշտ չպատկերացնողներին
Ինչպես է Նիկոլ Փաշինյանի կորտեժը հեռանում Կառավարության շենքից
Ադրբեջանը համաներում է նախատեսում ղարաբաղցի մարտիկների համար, որոնք վայր կդնեն իրենց զենքը, Reuters-ին ասել է Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը՝ հավելելով, որ եղել են զորամասեր, որոնք հայտարարել են, որ շարունակելու են դիմադրությունը:
Հուսով եմ, որ այս իրադարձությունները քայլ կլինեն դեպի երկարաժամկետ խաղաղություն. այս մասին ասել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Milliyet թերթին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 19-ին Արցախի շփման գծի ողջ երկայնքով ռազմական ագրեսիան, որը Բաքուն ներկայացրել է իբրև թե «տեղային հակաահաբեկչական գործողություն»:
Արցախցի երեխաների այսօրվա առավոտը