ՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբերն այսօր վաղ առավոտյան մեկնել են Ոստիկանության բաժիններ

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբերն այսօր վաղ առավոտյան մեկնել են Ոստիկանության բաժիններ՝ Երևան քաղաքի տարբեր հատվածներում բողոքի ակցիաներ իրականացնող անձանց բերման ենթարկելու դեպքերի շրջանակներում:

Այս մասին հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։

Բերման ենթարկված անձանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ, ուսումնասիրվել են բերման ենթարկելու հիմքերը, Ոստիկանության բաժիններում նրանց իրավունքների ապահովման վիճակը:

Մարդու իրավունքների պաշտպանը կրկին շեշտում է, որ ոստիկանության ծառայողների կողմից ուժի կիրառումը պետք է լինի օրենքով սահմանված կարգով, դեպքերում և համաչափ:

Պաշտպանը նաև կոչ է անում հավաքի մասնակիցներին ցուցաբերել զսպվածություն և պահպանել օրենքով սահմանված պահանջները: Հավաքի խաղաղ բնույթը պետք է երաշխավորված լինի:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից տեղեկացնում են, որ ՄԻՊ աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով, աշխատակազմում իրականացվում են մշտադիտարկումներ և ուսումնասիրություններ:

Պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարներն են 116 և (096) 116100։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930