
Ադրբեջանը համաներում է նախատեսում ղարաբաղցի մարտիկների համար, որոնք վայր կդնեն իրենց զենքը. Հաջիև

Ադրբեջանը համաներում է նախատեսում ղարաբաղցի մարտիկների համար, որոնք վայր կդնեն իրենց զենքը, Reuters-ին ասել է Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը՝ հավելելով, որ եղել են զորամասեր, որոնք հայտարարել են, որ շարունակելու են դիմադրությունը:
«Ներկայումս մենք տեսնում ենք առանձին բանակային խմբեր և սպաներ, որոնք հրապարակային հայտարարություններ են արել, որ չեն ընդունելու մեր պայմանները և շարունակելու են դիմադրությունը: Մենք նաև տեսնում ենք, որ որոշ փոքր խմբեր գնում են անտառ: Բայց մենք դա չենք համարում անվտանգության մեծ մարտահրավեր: Իհարկե, դա որոշակի մարտահրավերներ և դժվարություններ կառաջացնի, բայց ոչ այդքան մեծ մասշտաբով»,- ասել է նա։