Արցախի բնակչությանը վտանգ չսպառնալու հայտարարությունը Փաշինյանն ինչո՞ւ արեց ՄԱԿ-ի ԱԽ նիստից առաջ. Ղազինյան

Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՄԱԿ-ի Անվտագության խորհրդի նիստից առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախի բնակչությանը վտանգ չի սպառնում, ինչը կանխորոշեց այդ նիստի ելքը. Հայաստանի ու Արցախի համար 0 արդյունք:

Այդ խոսքերը դրվեցին ագրեսոր պետության դիրքոշման հիմքում` արդարացնելով կատարված և կատարվող մարդկայինության դեմ ուղղված զանգվածային հանցանքներ:

Ինչո՞ւ դա հայտարարվեց, ինչո՞ւ հենց ԱԽ նիստից առաջ, ո՞ւմ «հորդորով» արվեց այդ հայտարարությունը, ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը շտապեց փրկել Ադրբեջանին:

Փորձեք գտնել այս հարցերի պատասխանները և կհասկանաք, թե ինչ մասշտաբի դավադրություն է Հայաստանի ու Արցախի դեմ:

Հ.Գ. Մի զարմացեք Էրդողանի այն հայտարարությունից, թե Փաշինյանը տեղյակ է եղել Արցախի դեմ նախապատրաստվող ագրեսիայի մասին, քանզի նախաքննության արդյունքներով դեռ շատ առիթներ կունենանք զարմանալու …»։

Տեսանյութեր

Լրահոս