Սահմանազատումը Արցախի ինքնորոշման և անկախության հետ կապված որևէ առնչություն չունի. Միհրան Շահզադեյան
«Արցախի անկախ սուբյեկտայնության և նրա միջազգային ճանաչման խնդիրը բազմակողմանի և բազմաբնույթ է: Եվ այս հարցում շատ կարևոր է իրավական տեսանկյունից՝ ինչ ճանապարհ է անցել Արցախը, և որոնք են անցած ճանապարհի իրավական հիմքերը»,- «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» գիտագործնական համաժողովի շրջանակներում ելույթում ասաց փիլիսոփայության գիտությունների թեկնածու, քաղաքագետների հայկական ասոցիացիայի խորհրդի նախագահ Միհրան Շահզադեյանը:
Նա նշեց, որ ոչ Ալմա Աթայի համաձայնագրում, և ոչ էլ ԱՊՀ երկրների ստեղծման համաձայնագրում գրված չէ, որ ճանաչում են գոյություն ունեցող սահմանները:
Ավելին, Միհրան Շահզադեյանն ընդգծեց, որ սահմանազատումը, սահմանագծումը Արցախի ինքնորոշման և անկախության հետ որևէ առնչություն չունի: