«Ադրբեջանում Ղարաբաղի հարց գոյություն չունի և չպետք է ունենար, քանի որ Արցախը չի գտնվում Ադրբեջանի կազմում». Գևորգ Դանիելյան

«Տարածքային ամբողջականության սկզբունքը որևէ կերպ չի առնչվում ազգային ինքնորոշման իրավունքին, բայց մեր հանրությունն ավելի շատ լսում է թեզեր, որ դրանք կապ ունեն, և մենք իբր ի սկզբանե ենք հրաժարվել Արցախից»,- այսօր «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» թեմայով գիտագործնական համաժողովի ընթացքում ասաց ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը:

«Շատ կարևոր է, որ հանրային կարծիքն ի վերջո ստույգ ընկալի, ի գիտություն ընդունի, որ այս բոլոր ադրբեջանական նարատիվները չպետք է գոյության իրավունք ունենան: Մենք ունենք հնարավորություն՝ նախ հանրային գիտակցությունը ձևավորելու, վերափոխելու»:

Դանիելյանն անդրադարձավ նաև Ադրբեջանի ղեկավարության ելույթներում հաճախ հնչող մտքերին, թե Ադրբեջանում Ղարաբաղի հարց գոյություն չունի.

«Իսկապես գոյություն չունի և շատ ճիշտ է, որ գոյություն չունի և չպետք է ունենար նաև, դա նույնն է, որ մենք ասենք՝ Հայաստանում Թունիսի հարց գոյություն չունի:

Կարդացեք նաև

Եթե Արցախը չի գտնվում Ադրբեջանի կազմում, իրենք դա շատ լավ հասկացել են և իրավական հարթությամբ հաշվի են նստել այդ հանգամանքի հետ և որևէ իրավական ակտով Արցախը չեն նախատեսել, որևէ իրավական, քաղաքական գործընթաց Արցախի նկատմամբ չեն իրականացրել: Հետևաբար՝ առանձնակի մտահոգվելու տեղիք չկա, բայց, եթե մենք գոնե նվազագույն հակաքայլերը չձեռնարկենք, ապա ոչ միայն խոցելի կդարձնենք ազգային անվտանգությունը, այլև շատ շուտով մենք կհայտնվենք միջազգային դատական ատյաններում՝ պատասխանողի դերում…»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս