
ԱՄՆ աթլետիկայի հավաքականի նախկին անդամը Հայաստանը ներկայացնելու իրավունք է ստացել

Տարբեր տարածությունների վազորդ Ալիսոն Հալվերսոնը պաշտոնապես Հայաստանը ներկայացնելու իրավունք է ստացել:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նարինե Շահբազյանը շեշտեց, որ Հալվերսոնը Հայաստանի քաղաքացիություն ստացել էր դեռևս 2019 թվականին, սակայն Աթլետիկայի միջազգային ֆեդերացիայի կանոնակարգի համաձայն, նա չէր կարող փոխել քաղաքացիությունը և անմիջապես ներկայացնել տվյալ երկիրը: Նա պարտավոր էր սպասել 2 տարի, քանի որ ժամանակին հանդես է եկել ԱՄՆ հավաքականի կազմում:
«Հալվերսոնն ինքն էր առաջարկել Ռոբերտ Էմմիյանին ներկայացնել Հայաստանը: Տարիներ առաջ նա ուզում էր մասնակցել Տոկիոյի Օլիմպիական խաղերին: Դեռևս հստակեցում չկա, թե որ ձևերում նա հանդես կգա»,-ասաց Շահբազյանը:
Ալիսոն Հալվերսոնը 31 տարեկան է: Հանդես է եկել ԱՄՆ հավաքականի կազմում: