Վահան Քերոբյանն ու Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության տնօրենն անդրադարձել են ՀՀ-ում ներդրումների ներգրավմանը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ապրիլի 21-ին ընդունել է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության գլխավոր տնօրեն Պատրիսիա Դանզիին։ Ինչպես հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են տնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր:

Նախարարը համառոտ ներկայացրել է 2022 թ.-ին Հայաստանում արձանագրված տնտեսական բարձր ցուցանիշներն ու տնտեսավարողների արտադրական կարողությունների ավելացմանն ուղղված ծրագրերը՝ այս համատեքստում հատկապես կարևորելով տնտեսության արդիականացման միջոցառումը։

Անդրադարձ է կատարվել ֆինանսական գործիքների կիրառման հնարավորությանն ու ներդրումների ներգրավմանը Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերում ու մատչելի ֆինանսական ռեսուրսների հասանելիությանը։

Քննարկվել է նաև Հայաստանում Լոզանի հյուրանոցների կառավարման դպրոցի (EHL Hospitality Business School) մասնաճյուղի բացման հնարավորությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930