Ճանապարհային դեպարտամենտից հորդորում են՝ ճանապարհ դուրս գալուց առաջ ճշտել տվյալ ուղղությամբ անցանելիությունը
Հանրապետությունում տեղացած առատ ձյան, բքի պատճառով արտակարգ իրավիճակ է ստեղծվել մի շարք տարածաշրջանների ավտոճանապարհներին։
Հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների մասին հավաստի տեղեկատվություն կարող եք ստանալ՝ զանգահարելով «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի շուրջօրյա աշխատող 010 562533 հեռախոսահամարին։
Դեպարտամենտից կոչ են անում ճանապարհ դուրս գալուց առաջ ճշտել տվյալ ուղղությամբ ճանապարհների անցանելիությունը։
Այս պահին առատ ձյան, սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Սպիտակի ոլորանները և Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ են բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Տվյալ ուղղություններով խորհուրդ չի տրվում երթևեկել։
Վարդենյաց լեռնանցքը ծանր և կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։