Ազու. թաթարական ուտեստ
Բաղադրիչները՝
- տավարի միս- 800 գ
- կարտոֆիլ- 6 հատ
- արգանակ- 150 մլ
- թթու վարունգ- 3 հատ
- սոխ- 2 գլուխ
- տոմատի մածուկ- 6 ճ/գ
- հալած յուղ- 4 ճ/գ
- համեմ, մաղադանոս, սամիթ
- սխտոր- 3 պճեղ
- աղ, աղացած պղպեղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Տավարի փափկամիսը 2 սմ հաստությամբ ու 4 սմ երկարությամբ կտրատեք: Տապակեք հալած յուղի մեջ: Տապակած մսերը հանեք, նույն յուղի մեջ տապակեք կիսաօղակաձև կտրտած սոխը:
Տապակած միսը վերադարձրեք յուղով ու սոխով կաթսայի մեջ, ավելացրեք տոմատի մածուկը, արգանակը, աղն ու պղպեղը: 30-40 րոպե շոգեխաշեք:
Կարտոֆիլն առանձին պատրաստեք: Խորանարդաձև կտրատեք և յուղով թավայի մեջ տապակեք մինչև ոսկեգույն երանգ ստանալն ու համարյա պատրաստ լինելը:
Թթու վարունգը մանր կտրատեք, խառնեք մսին:
Մսին ավելացրեք տապակած կարտոֆիլն ու ևս 15-20 րոպե պատրաստեք: Այդ ընթացքում միսը պիտի փափկի, կարտոֆիլն էլ ամբողջությամբ պատրաստ լինի:
Պատրաստի ազուն խառնեք, լցրեք ափսեների մեջ, զարդարեք կտրտած կանաչիով ու կտրտած սխտորով։ Սխտորը պետք է անպայման վերջում ավելացնել՝ մատուցելուց առաջ: