Բաժիններ՝

Ֆակես

Բաղադրիչները՝

  • ոսպ- 180-200 գ
  • լոլիկ՝ սեփական հյութի մեջ կամ տոմատի մածուկ- 150-200 մլ
  • ջուր- 1 լ
  • սոխ- 1 գլուխ
  • գազար- 1 հատ
  • սխտոր- 1-2 պճեղ
  • խնկածաղիկ (орегано)- 1/4 թեյի գդալ
  • հազրեվարդ (розмарин)- 1/4 թեյի գդալ
  • դափնու տերև- 2 հատ
  • աղ, աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի
  • բուսական յուղ

Պատրաստման եղանակը

Ոսպը սառը ջրով լվացեք ու 10 րոպե եփեք:

Հաստ հատակով կաթսայում յուղի մեջ տապակեք համեմունքները, հետո ավելացրեք կտրտած սխտորն ու սոխը, 1-2 րոպե տապակեք, ապա ավելացրեք քերած գազարն ու ևս 3-5 րոպե տապակեք:

Կարդացեք նաև

Ավելացրեք ոսպը, դափնու տերևն ու 1 լ ջուրը: Թույլ կրակի վրա 10 րոպե եփեք:

Այնոյհետև ավելացրեք տոմատի մածուկը, աղն ու պղպեղը: Շարունակեք թույլ կրակի վրա եփել ևս 20-30 րոպե:
Լցրեք ափսեների մեջ ու մատուցեք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս