Ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտվել
Նոյեմբերի 25-ին ոստիկանության Մեծամորի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի տարածքում հայտնաբերել, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել ու բաժին են տեղափոխել Եղվարդի 38-ամյա մի բնակչի: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են մոխրացած հետքերով կաթուցիչ և ընդհանուր 6 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգվածով երկու փաթեթ: Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը վայրաճ բույսերից պատրաստված թմրանյութ է՝ իր անձնական օգտագործման համար:
Նոյեմբերի 25-ին բաժնի ծառայողները Մեծամորի շենքերից մեկի բակում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել 38-ամյա երկու տղամարդու՝ երկուսն էլ Մեծամորի բնակիչ: Խուզարկությամբ նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածով 1 փաթեթ, իսկ մյուսի մոտ՝ նույն զանգվածով կաթուցիչ: Տղամարդիկ հայտնել են, որ հայտնաբերվածը վայրաճ բույսերից պատրաստված թմրանյութ է:
Դեպքերի առթիվ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն