Լիտվան ԱՄՆ-ից մարտական անօդաչու թռչող սարքեր կստանա 2024 թվականին
Switchblade 600 մարտական անօդաչու թռչող սարքերը ԱՄՆ-ից Լիտվա կհասնեն 2024 թվականին: Այս մասին հայտնել Է Բալթյան հանրապետության պաշտպանության նախարարությունը։
«Մենք կդառնանք ԱՄՆ-ից հետո առաջին երկիրը, որի բանակի սպառազինության մեջ կմատակարարվեն նոր անօդաչու թռչող սարքեր, որոնք զգալիորեն կամրապնդեն ստորաբաժանումների վերատեղակայման պաշտպանության մեր հնարավորությունները»,- ռազմական գերատեսչության ղեկավար Արվիդաս Անուշաուսկասի խոսքերն է մեջբերել ՏԱՍՍ-ը:
Անօդաչու սարքերի հետ Լիտվան կստանա նաև այլ տեխնիկա:
Մարտական անօդաչուների ձեռքբերման մասին պայմանագիրը Լիտվայի կողմից ստորագրվել է ԱՄՆ գործընկերների հետ 2022 թվականի դեկտեմբերին։ Այն ժամանակ նշվում էր, որ ԱԹՍ-ների և ուղեկցող սարքավորումների ձեռքբերման պայմանագրի արժեքը կազմում է 45 մլն եվրո: