
Կարեն Մ.-ն հայտնաբերվել է

ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնի վետերանների և Էրեբունու բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 27-ին Մամիկոնյանց փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և Արաբկիրի բաժին է տարվել 28-ամյա Կարեն Մ.-ն, որը նոյեմբերի 24-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ (Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) և 297-րդ (Խուլիգանությունը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: