
«ՎԱԶ-21070»-ի 14-ամյա ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց

Դեկտեմբերի 1-ին, ժամը 10.20-ին, Ստեփանավան-Ամրակից ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Զաֆիրա» և «ՎԱԶ-21070» մակնիշի մեքենաներ: «ՎԱԶ-21070»-ի 14-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: