Հայաստանը չի մասնակցել ՀԱՊԿ երկրների ներկայացուցիչների աշխատանքային հանդիպմանը Սկոպյեում

Նոյեմբերի 30-ին Սկոպյեում կայացել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ներկայացուցիչների հերթական աշխատանքային հանդիպումը՝ ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի նախօրեին։ Այս մասին հայտնում է «Ազատությունը»

Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ կողմերը ճշգրտել են մոտեցումները ԵԱՀԿ օրակարգի առանցքային հարցերի վերաբերյալ և պայմանավորվել ամրապնդել փոխգործակցությունը Վիեննայում և այլ միջազգային հարթակներում։

ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը տեղեկացրեց, որ Հայաստանի ներկայացուցիչը չի մասնակցել այդ հանդիպմանը՝ չհայտնելով հավելյալ մանրամասներ։

Արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր ավելի վաղ հանդիպում է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։
Հայ-ռուսական լարված հարաբերությունների ֆոնին հայ պաշտոնյաները տևական ժամանակ է՝ չեն մասնակցում Մոսկվայի առաջնորդած կառույցների նիստերին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930