Տանզանիայում գնացքը բախվել է ավտոբուսին, ինչի հետևանքով զոհվել է 13 մարդ, վիրավորվել՝ 32-ը։ Այդ մասին հայտնել է հիվանդանոցներից մեկի գլխավոր բժիշկը։
Միության տարածած հայտարարության մեջ նաև ասվում է. «Ադրբեջան պետության ստեղծումից ի վեր հայկական մշակութային ժառանգությունը պատմական Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի տարածքում հայտնվել է գոյաբանական սպանալիքի առջև։
Ֆինլանդիայի կառավարությունը որոշել է նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 13-ը ամբողջությամբ փակել Ռուսաստանի հետ սահմանի բոլոր ցամաքային կետերը, բացառություն կարվի միայն բեռնատար տրանսպորտի համար: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Bloomberg-ը:
Մոլդովայի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ, որոնք նախկինում եղել են «Շոր» կուսակցության անդամներ, ստորագրել են վարչապետ Դորին Ռեչանի կառավարությանն անվստահություն հայտնելու որոշման ներքո։ Փաստաթուղթը կուղարկվի խորհրդարանի քննարկմանը։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ:
Նոյեմբերի 27-ից 29-ը Հայաստան էր ժամանել ԵՄ արտաքին գործողությունների ծառայության և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների պատվիրակությունը՝ դիտարկելու ԵՄ-ՀՀ կապերի խորացման և ամրապնդման հնարավոր ուղղությունները բոլոր հարթություններում, այդ թվում՝ ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը պաշտոնապես ազդարարել են Համատեղ ղեկավար կոմիտեի աշխատանքների մեկնարկը, որը «2021-2025 թվականների Հայաստանի համար ՄԱԿ-ի Կայուն զարգացման համագործակցության շրջանակ» փաստաթղթի իրագործման առանցքային հենակետն է:
Այն, ինչ տեղի է ունենում մեր բանակի հետ վերջին 5 տարիներին, ինքնին մեծ հարված է զինված ուժերին ու նրա սպայակազմին: Եթե բանակը բարոյահոգեբանական առումով խնդիր ունի, ապա դա ավտոմատ ազդում է բանակի մարտունակության վրա: Չի կարող երկիրը ղեկավարող անձն իր քաղաքական ու քարոզչական մեքենայով հարվածներ կենտրոնացնել բանակի, սպայակազմի և զինված ուժերում եղած ավանդույթների նկատմամբ, և դա զինված ուժերը ճգնաժամի չմղի:
Եվրախորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Անվտանգության և պաշտպանության միասնական քաղաքականության իրականացման եւ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության իրականացման տարեկան զեկույցները։
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի (ԲԸՏՄ) աշխատակիցներն ստուգում են իրականացրել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում գտնվող հանգստյան գոտում և թիվ 3 հանրային լողափում։
Իսրայելի կառավարության քարտուղար Յոսի Ֆուկսը սոցիալական ցանցի «X» հարթակում ասել է, որ պատանդների փոխանակման գործարք չի լինի, որը կհանգեցնի պատերազմի ավարտին կամ տևական զինադադարին, նման լուրերը կեղծ են։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Արցախի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիային չենք միջամտի, հեռվից կհետևենք։
Հայաստանի 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք ճանաչվեց Գավառ քաղաքը:
2023 թվականի ընթացքում Վրաստան ներմուծվող կարտոֆիլի խոշոր չափի խմբաքանակ է հետ ուղարկվել. ընդհանուր քաշը գերազանցում է 100 հազար տոննան:
Հյուսիսային Օսիայի տարածքում Ռուսաստանից Վրաստան մեկնելու սպասող մեծաբեռնատար մեքենաների թիվը հասել է գրեթե 700-ի։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Պետեկամուտների կոմիտեն օրերս ոչ մրցակցային հրատապ մեկ անձ ընթացակարգով պայմանագիր է կնքել «Սևան Նալբանդյան Արշակի» ԱՁ-ի հետ:
Դատախազը 2023 թվականի նոյեմբերի 29-ին հաստատել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի վերաբերյալ հեռակա կարգով իրականացված քրեական վարույթով մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան:
Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Էդուրադ Թոփչյանն իր ֆեյսբուքյան գրում է։
Նոյեմբերի 28-ին, ժամը 23.40-ին, Արմավիրի մարզի Նորապատ գյուղի 7-րդ փողոցում «Նիսան Ալտիմա» մակնիշի ավտոմեքենան բախվել է 7-րդ փողոցում տներից մեկի պարսպին. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
«Նրանք իրենց իշխանության գալու օրից ի վեր ամեն ժամ ու վայրկյան փորձել են փակել Արցախի հարցը։ Եվ դրա հետևանքով է, որ այսօր 150 հազար հայ հայրենազրկված, ամեն ինչը կորցրած, ունեզրկված՝ հայտնվել են այս իրավիճակում։ Իհարկե, տեսնում ենք, որ ամբողջ աշխարհը բարձրաձայնում է արցախահայության իրավունքների մասին, նաև նրանց վերադարձի մասին, բայց ցավոք, այն իշխանությունը, որն այսօր ներկայացնում է Հայաստանը, նրանք չեն օժանդակելու և չեն էլ օգնելու այս հարցի բարձրաձայնմանը։ Պետք է կարողանանք զուգահեռ ուղիներ փնտրել, որպեսզի այդ հարցը չփակենք»,- նշեց Դավիթ Գալստյանը։
Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը ողջունել է գործարարի այցը Հայաստան և նշել, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է համագործակցել՝ տարբեր ուղղություններով ծրագրերի իրականացման գործում:
Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ինչպես նախկինում է ուսումնասիրել ու արձագանքել խախտումների բոլոր դեպքերին, այնպես էլ հիմա վերահսկողական միջոցառումներ կիրականացնի հայտարարության մեջ նշված բոլոր դեպքերի մասով, բոլոր բեռների նկատմամբ՝ ակնկալելով հետևողական և անաչառ համագործակցություն ՌԴ Անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության կողմից։
Վերին Լարսի հատվածում՝ ռուսական ու վրացական կողմերում, հազարավոր բեռնատարներ շարունակում են կանգնած մնալ:
Փրկարարները և կոմունալ ծառայությունների աշխատողները շարունակում են ճանապարհների մաքրման և ձյան առատ տեղումների հետևանքների վերացման աշխատանքները։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ երկրի 11 մարզերում 521 բնակավայրեր մնում են առանց էլեկտրականության։
Հատիս լեռան ստորոտին՝ ծովի մակերևույթից 2300 մետր բարձրության վրա, գտնվում է «Հաթերք Ֆուդի» մեղվանոցը, որի հարևանությամբ՝ 10 հեկտար տարածության վրա, աճում է Սպիտակ մելիլոտուսը, որից էլ ընկերությունը ստանում է համային յուրահատուկ հատկանիշներով առողջարար ծաղկային մեղր։
ԵՄ Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի գծով հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Անկարայում քննարկել է «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացը»։
Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երևանի ընտրություններին մասնակցող ո՞ր քաղաքական ուժի նախընտրական ծրագրում էր նշված, որ քվե ստանալուց 2 ամիս հետո «կարմիր գծերի» վարձավճարը ավելացնելու են 10+ անգամ։ ՔՊ-ի՞, թե՞ Սպարապետի «եղբայր» կոչեցյալի կուսակցության։
«Բոլորը խոսում են այն մասին, որ ռուս-ուկրաինական պատերազմում Ուկրաինան պարտվելու է: Նույնիսկ բոլոր այն մարդիկ, օրինակ՝ Արեստովիչը, ովքեր ասում էին՝ Ռուսաստանը կործանվելու է, Ուկրաինան հաղթի, հիմա այլ կարծիք ունեն: Գոյություն ունի սպասողական վիճակ: Մյուս կողմից՝ շատ հավանական է դառնում Ռուսաստանի հաղթանակն Ուկրաինայում: Իսկ դա ստեղծելու է մի նոր իրավիճակ»,- «Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։