
Ռուսաստանից Վրաստան մեկնելու է սպասում 700 բեռնատար

Հյուսիսային Օսիայի տարածքում Ռուսաստանից Վրաստան մեկնելու սպասող մեծաբեռնատար մեքենաների թիվը հասել է գրեթե 700-ի։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Կայանատեղիում գտնվում է 383 մեծաբեռնատար մեքենա, իսկ ճանապարհին՝ 302։ Թեթև մարդատար մեքենաների հերթ չկա», – հայտնել են Հյուսիսային Օսիայի ՆԳՆ-ից։
Աղբյուրի խոսքով՝ սպասողների շրջանում իրավիճակը վերահսկելու համար տեղակայվել է երկու լրացուցիչ բրիգադ։
Հյուսիսային Օսիայի երթևեկության կառավարման կենտրոնի կայքի տեղեկատվության համաձայն՝ էլեկտրոնային հերթում, ընդհանուր առմամբ, գրանցված է 3187 մեծաբեռնատար մեքենա։
Այս պահին Ռազմավիրական ճանապարհը մեծաբեռնատարներ մեքենաների համար բաց է սահմանափակումներով։ ՏԱՍՍ-ը նշում է, որ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության՝ Հյուսիսային Օսիա-Ալանիայի Հանրապետության հարցերով գլխավոր վարչությունը խստորեն խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ այս ուղղությամբ երթևեկելուց: