Բաժիններ՝

Հյուսիսային Կորեայի հետախուզական արբանյակը լիարժեք աշխատանքը կսկսի դեկտեմբերի 1-ից

ԿԺԴՀ-ի Malligyong-1 առաջին հետախուզական արբանյակը կսկսի իր խնդիրները լիարժեք կատարել դեկտեմբերի 1-ից: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (ԿԿՀԳ):

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն այցելել է Օդատիեզերական տեխնիկայի ​​գլխավոր պետական վարչության տիեզերական կենտրոն, որտեղ ծանոթացել է արբանյակի աշխատանքին։

«ԿԺԴՀ-ի Օդատիեզերական տեխնիկայի գլխավոր պետական վարչությունն ընկեր Կիմ Չեն Ընին զեկուցել է, որ հետախուզական արբանյակը 7-10 օրվա ճշգրիտ կարգաբերումից հետո դեկտեմբերի 1-ից կսկսի հանձնարարված հետախուզական առաջադրանքների կատարումը», – տեղեկացնում է ԿԿՀԳ-ն:

Բացի այդ, ԿԺԴՀ ղեկավարին ցույց են տվել լուսանկարներ, որոնք արվել են տեղի ժամանակով ժամը 09:21-ին (խմբ․՝ Երևանի ժամանակով 04:21-ին) Գուամ կղզու օդային տարածությունում․ Գուամում գտնվում են ամերիկյան ռազմակայաններ, այդ թվում՝ «Անդերսեն» ռազմաօդային բազան:

Փհենյանի կողմից հետախուզական արբանյակ արձակելու մասին հայտարարությունից հետո Կորեայի Հանրապետությունը մասամբ դադարեցրել է ԿԺԴՀ-ի հետ կնքված ռազմական համաձայնագրի կատարումը և վերսկսել է օդային հսկողությունը երկու երկրների համատեղ սահմանի մոտ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս