Բաժիններ՝

Ֆինլանդիայում հավանություն են տվել ՌԴ-ի հետ սահմանին տեղաշարժի սահմանափակումները խստացնելու նախագծին

Ֆինլանդիայի կառավարության արդարադատության կանցլերի տեղակալ Միկկո Պումալայնենը, ով իրավական գնահատական է ​​տվել երկրի կառավարության օրենսդրական առաջարկներին՝ խստացնելու սահմանափակումները Ռուսաստանի հետ սահմանին, հավանություն է տվել դրանց և առաջարկները փոխանցվել են Ներքին գործերի նախարարությանը։

Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ֆիննական խոշորագույն «Helsingin Sanomat» պարբերականին։

Ըստ աղբյուրի՝ արդարադատության կանցլերի տեղակալը գնահատել է ներկայացված որոշման նախագիծը և համապատասխան հուշագրի նախագիծը օրինականության տեսանկյունից․ դատելով փաստաթղթերից՝ իրավական խոչընդոտներ չկան դրա հետագա նախապատրաստման համար։

Ավելի վաղ, Ֆինլանդիայի նախարարների կաբինետը հայտարարել էր, որ միգրացիայի հետ կապված իրավիճակի վատթարացման և Ռուսաստանի հետ սահման փախստականների անվերահսկելի ժամանումների պատճառով որոշվել է նոյեմբերի 18-ից ամբողջությամբ փակել երկրի հարավ-արևելքի անցակետերը, որոնք ամենամոտն են Սանկտ Պետերբուրգին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս