168.am-ի տեղեկություններով, նախորդ շաբաթվա վերջին Արցախի Հանրապետության ԱԺ-ի հրավիրած փակ նիստի օրակարգով նախ երկու նոր պատգամավոր երդում են տվել, այնուհետև որոշում են կայացրել՝ ստեղծել հանձնախումբ, որն աշխարհի տարբեր անկյուններում ներկայացնելու է Արցախի ու բռնի տեղահանված արցախահայության հարցը։
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի համոզմամբ՝ Արցախի Հանրապետության հարցում երեք հստակ արձանագրում պետք է արվի։
ԼՂ ադրբեջանցիները ևս պետք է որոշեն, որովհետև նրանք էլ են ինքնորոշման սուբյեկտ. Փաշինյան
«Պահանջում են ավելի շատ, որպեսզի դիմացինը գնա զիջումների և այդ զիջումներով հասնի մի այնպիսի կետի, որն արդեն պահանջողին կբավարարի։ Հիմա եթե 29.800 քկմ ամբողջովին ու առանց «անկլավների» մնա, քանի որ Ադրբեջանի կողմից ներկայացվող քարտեզները կեղծ են, և դրանք որևէ մեկի կողմից չեն վավերացվել, ապա գուցե այստեղ գնան այդ խաղաղությանը»,- հավելեց նա։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը, ում համար սխալ էին Արցախյան առաջին ազատամարտն ու մեր հաղթանակը, հերթական հարցազրույցն է տվել ու այս անգամ էլ ասել, թե Արցախի ճանաչման շանս չկար ու չի էլ եղել, ուստի պետք չէ ինքնախաբեությամբ զբաղվել։