ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է ԵՄ դիտորդական առաքելության միջանկյալ ռազմավարական գնահատման փաստահավաք առաքելությանը

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նոյեմբերի 14-ին ընդունել է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության միջանկյալ ռազմավարական գնահատման փաստահավաք առաքելությանը, որը գլխավորել է Խաղաղության, գործընկերության և ճգնաժամային կառավարման տնօրինության ղեկավար ժիլ Ռոստենը:

«Բարձր եմ գնահատել ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության աշխատանքը և վերահաստատել Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու ցուցաբերել աջակցություն առաքելության աշխատանքներին»,- ասվում է գրառման մեջ:

Նշվում է, որ կողմերը բարձր են գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերային հարաբերությունները և քննարկել հետագա հնարավոր համագործակցության ուղիները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930