Արամ Ա-ն ԱՄՆ-ում է. նա հանդիպումներ կունենա հայ համայնքի հետ

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն երկուշաբաթյա պաշտոնական այցով մեկնել է ԱՄՆ, որտեղ հանդիպումներ կունենա հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Այս մասին տեղեկանում ենք Արամ Ա-ի ֆեյսբուքյան էջից։

Նշվում է, որ Արամ Ա-ն կհանդիպի Վաշինգտոնի, Ֆիլադելֆիայի, Նյու Ջերսիի և Նյու Յորքի հայ համայնքների ներկայացուցիչների, թեմական, պետական և եկեղեցական պատասխանատու մարմինների հետ։

Արամ Ա–ն նաև դասախոսություններ կկարդա համալսարաններում, կմասնակցի միջեկեղեցական հանդիպումներին և կլինի արևելյան, արևմտյան և Կանադայի թեմերի հոգևոր հայրերի համագումարի նախագահը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930